Իսպանիայի բնակիչը զբոսանքի է դուրս եկել իր ոսկե ձկնիկի հետ, գրում է Моя планета-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Ոստիկանները, որոնք հետեւում են կարանտինի պահպանմանը, տեսել են նստարանին նստած տղամարդու։
Նրա կողքին դրված է եղել ձկնիկով ոչ մեծ ակվարիում։ Հավանաբար, այդպես երիտասարդը փորձել է շրջանցել տնից դուրս գալու արգելքը, քանի որ տնային կենդանիների հետ զբոսնել թույլատրվում է։
Ոստիկանությունը առիթը տնից դուրս գալու համար բավարար չի համարել եւ տուգանել է նրան։





























