Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թենգելը հայտարարել է, որ վստահ չէ, որ Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում Ստոկհոլմի ռազմավարությունը ճիշտ է, հաղորդում է ՄԿ-ը։

Aftonbladet պարբերականի մասնագետը պատմել է, որ կասկածում է՝ արդյոք բավարար էին Շվեդիայում մտցված սահմանափակումները։ Ավելի վաղ Թենգելը հանդես էր եկել ընդդեմ երկրում սոցիալական խիստ սահմանափակումների։

«Ամենակարեւորը մեր ունեցած գիտելիքներով լավագույն որոշումները կայացնելն է»,-ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական մոդելը, որի շրջանակում շվեդները վարել են սովորական կենսակերպ։

Ներկայումս Շվեդիայում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 22 հազար դեպք, մահացել է 2.6 հազար մարդ։