Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 00:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Հ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 XC 904 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի թիվ 17 էլեկտրական սյան դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկ»-ի հարևանությամբ, բախվել է պատին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վարորդ Գրիգոր Հ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Գeuորգ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Գևորգ Ս.-ն տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




























