Toyota Motor-ը թողարկել է միջին չափի շքեղ ամենագնացի՝ Lexus GX-ի թարմացված տարբերակը՝ Ճապոնիայի ներքին շուկայի համար նախատեսված բնութագրով։

Վերակարգավորվել է Adaptive Variable Suspension հարմարվող կախոցի համակարգը․ նշվում է, որ ասֆալտապատ ծածկույթով ճանապարհին շրջադարձեր անցնելիս թափքի թեքումները նվազել են։ Միաժամանակ բարելավվել է արտաճանապարհային անցունակությունը, գրում է Drom.ru-ն։ Փոփոխվել են նաև ղեկի էլեկտրաուժեղացուցիչի կարգավորումները՝ կոշտ ծածկույթի վրա կառավարման ճշտությունն ավելի բարձր է դարձել։

Ամենագնացի ստանդարտ տարբերակն այսուհետ համալրվում է 265/70 R18 անվադողերով (նախկինում՝ 265/65 R18), ինչը, ի թիվս այլնի, հանգեցրել է գետնանցության փոքր աճի։

Առաջին և երկրորդ շարքերի նստատեղերի օդափոխությունը ներառվել է մոդելի բազային համալրման մեջ։

Lexus GX-ի շարժիչների գամման Ճապոնիայի համար մնացել է անփոփոխ․

3,5 լիտրանոց բենզինային V6 V35A-FTS՝ երկակի տուրբո լիցքավորմամբ և 10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ,

զուգահեռ հիբրիդային համակարգ, որը բաղկացած է 2,4 լիտրանոց բենզինային T24A-FTS-ից, 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփից և էլեկտրաշարժիչից։