Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն Ուկրաինան փորձեց հարվածներ հասցնել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
Նա նշել է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ բոլոր առաջարկները «սեղանին են», սակայն ՌԴ-ն դեռ պետք է մտածի, թե ինչն է բխում իր շահերից։ «Կիևի վերջին հարձակումներից հետո Ռուսաստանը մանրակրկիտ կմտածի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր որոշումների շուրջ։ Խաղաղ կարգավորման վերաբերյալ բոլոր որոշումները կընդունվեն՝ ելնելով Ռուսաստանի շահերից»,- նշել է Պուտինը։
Նա հայտնել է, որ Ուկրաինան Սև ծովում ավելի քան 100 նավ է վնասել՝ ինչպես ռուսական, այնպես էլ օտար դրոշի տակ նավարկող։
ՌԴ-ն չի հասկանում, թե ինչու էին պետք «Օզոն»-ի և «Վայլդբերիզ»-ի վրա հարձակումները։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները սկսել է հենց Կիևը, և այժմ նա պետք է զգա պատասխանը։ Կիևը պետք է հասկանա՝ ոչ մի սադրանք չի բարելավի իր դրությունը։ «Մինչդեռ Կիևի հարձակումներին ՌԴ-ի պատասխանն այնքան զգայուն էր, որ վերջինս զինադադար աղերսեց»,- հավելել է Պուտինը։





























