Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Հաղթանակի 75-ամյակի առթիվ շքերթի գաղափարախոսական եւ հուզական խորը նշանակությունը։ Այդ մասին նա հայտարարել է այսօր նիստի ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
«Պետք է ասեմ, որ մենք չենք կարող չեղարկել շքերթը։ Պարզապես չենք կարող։ Ես երկար եմ մտածել այդ մասին։ Իհարկե, դա հուզական, խորը գաղափարախոսական իրադարձություն է։ Պետք է հիշել, որ մարդիկ մահացել են հանուն մեզ, որքան էլ պաթոսով չի հնչում։ Եւ մտածեք՝ ինչ կասեն քաղաքացիները․ կասեն, որ վախեցել ենք»,-հայտարարել է երկրի ղեկավարը։
Ընդ որում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է կազմակերպիչներին, որ եթե ընդունվի այդ առաջարկը, «ոչ ոք չպետք է ստիպի մասնակցել այդ միջոցառմանը»։
«Ես շարունակում եմ հավատարիմ մնալ իր տակտիկային՝ տարեցների մասին պետք է հոգ տանել։ Մենք բոլորս տեսնում ենք, որ բոլոր այդ վարակներով նախ հիվանդանում են տարեցները՝ չնայած վարակվում են նաեւ երիտասարդները։ Այդ պատճառով ոչ ոքի չպետք է ստիպել մասնակցել այդ միջոցառմանը»,-ասել է նախագահը։
«Ես շատ մտահոգված եմ, որ մարդիկ չեն ընդունի, եթե մենք վախի հետեւանքով թաքնվենք տներում։ Եւ, առհասարակ, Բելառուսն այդ պատերազմի կենդանի հուշարձանն է։ Եւ ես կարծում եմ, որ այդ օրն այստեղ կարող էին ներկա գտնվել բոլոր պետությունների ներկայացուցիչները,-հավելել է երկրի նախագահը։





























