Նույնիսկ բույսերի փոքր քանակը սենյակում բավարար է բնության հետ մտերմության զգացողություն ստեղծելու համար, ինչն օգնում է մարդկանց վերականգնել հուզական խաղաղությունը: Նման եզրահանգման են եկել ավստրալացի հետազոտողները, հայտնում է Planet- today-ը` վկայակոչելով Australian Forestry-ն:

104 մարդու շրջանում գիտնականների կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանցից 40 տոկոսի մոտ հուզական տրամադրվածությունը բարելավվում է սենյակային բույսերի առկայության պայմաններում: Մարդիկ նշել են, որ սենյակային ծաղիկները հանգստություն եւ դրական հույզեր են առաջացնում, ինչն ազդում է նաեւ աշխատունակության վրա, եթե խոսքն աշխատանքի վայրի մասին է:

«Գրասենյակում դեկորատիվ բույսերի առկայությունը մեզ թույլ է տալիս կենդանի շունչ հաղորդել աշխատանքային տարածքին եւ ավելի հաճելի մթնոլորտ ստեղծել, ինչը, ի վերջո, օգտակար է աշխատողների համար: Մարդիկ ավելի շահագրգիռ են դառնում եւ կարողանում են ավելի լավ դիմակայել սթրեսին»,- պատմել են են հետազոտության հեղինակները:

Աներեւակայելի է, սակայն մարդկանց հուզական խաղաղություն հաղորդել կարող են նույնիսկ բույսերի պատկերները, օրինակ` պատին կախված ծառով նկարը: Սակայն կենդանի սենյակային բույսերն ավելի լավն են օգնում կարգի բերել հուզական ֆոնը: Ընդ որում, շոշափելի դրական էֆեկտի համար բավարար են նույնիսկ փոքր քանակի սենյակային բույսերը: