Ֆիլիպիններում, «Աստղային պատերազմներ»-ի կերպարով պաշտոնյաները օգնում են պահպանել կարանտինը, ինչպես նաեւ օգնության փաթեթներ են բաժանում, հայտնում է Reuters-ը:
Հայտնի ֆիլմի հերոսների հագուստներ հագած՝ նրանք գրավում են Մանիլայի ծայրամասում գտնվող գյուղացիների ուշադրությունը՝ հիշեցնելով, որ նրանք պետք է տանը մնան:
Մայիսի 4-ը հայտնի է նաեւ որպես «Աստղային պատերազմներ»-ի օր, եւ ամբողջ աշխարհում նշվում է ֆիլմի երկրպագուների կողմից: Կինոնկարի հերոսների կերպարանափոխված պաշտոնյաները փոքր փայտե նավակներով օգնության փաթեթներ են բաժանում հարեւան ափամերձ տարածքում:
Կառավարության տվյալներով՝ Ֆիլիպիններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9485 դեպք, որից 623-ը՝ մահվան ելքով, եւ ապաքինման 1315 դեպք։




























