Ալկոհոլային խմիչքները, որոնց վրա ալկոհոլի վնասի մասին գունագեղ պիտակներ կան, զգալիորեն նվազեցնում են դրանց պահանջարկը: Այս եզրակացության է հանգել ուսումնասիրությունն անցկացրած կանադացի գիտնականների խումբը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Journal of Studies on Alcohol and Drugs-ը:
Ուսումնասիրության ընթացքում, որին մասնակցել է 2000 հազար մարդ Կանադայի տարբեր շրջաններում, գարեջրի, գինու եւ ուժեղ ալկոհոլային խմիչքների շշերի վրա երեք տեսակի մեկնաբանություններով վառ գունավոր պիտակներ են փակցվել: Առաջին պիտակին նշվել է ալկոհոլի եւ քաղցկեղի միջեւ գիտականորեն ապացուցված կապի մասին, երկրորդին` երկրի կառավարության առաջարկությունները ալկոհոլի օգտագործման ազգային ավանդույթների պահպանման վերաբերյալ, երրորդին` խմիչքների չափաբաժինների (դրինքերի) քանակը, որն ամենաքիչ վնասակար ազդեցությունն ունի մարդու օրգանիզմի վրա:
Վիկտորիայի համալսարանի (Բրիտանական Կոլումբիա նահանգ) գիտնականները, որոնք նման կարգախոսներ են փակցրել ավելի քան 300 հազար շիշ ալկոհոլային խմիչքների վրա, պարզել են, որ ալկոհոլի վաճառքը նվազել է 6.9 տոկոսով այն շրջանների համեմատ, որտեղ նոր պիտակները բացակայում էին: Զուգահեռ աշխատանքում Օնտարիոյի համալսարանի Հանրային առողջության դպրոցի հետազոտողները նշել են, որ պիտակների վրա չափավոր ավանդական ալկոհոլի օգտագործման մասին կարգախոսը հանգեցրել է ալկոհոլային խմիչքների պահանջարկի եռակի նվազմանը:
«Մեր աշխատանքն առաջին անգամ իրական ապացույցներ է ներկայացրել, որ պիտակների հակալկոհոլային տեքստերն ազդում են սպառողների վրա, - նշել է է Օտարիոյի համալսարանից ուսումնասիրության հեղինակ Էրին Հոբինը:- Ալկոհոլի կանոնավոր օգտագործման դեպքում հավանական ռիսկերի նկարագրությունը, ինչպիսիք են ուռուցքը, լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի խանգարումը, էական ազդեցություն է ունենում հաճախորդների մոտիվացիայի վրա, ինչն ավելի ցածր վաճառքների է հանգեցնում»:
Կանադացի բժիշկները կանանց խորհուրդ են տալիս շաբաթական առավելագույնը եկու դրինք օգտագործել (դրինքն ալկոհոլի ավանդական չափաբաժինն է, որը հավասար է մեկ շոթ օղուն, կամ մեկ բաժակ գարեջրին, կամ մեկ բաժակ գինուն), տղամարդկանց` շաբաթական երեք դրինք: Ընդ որում, նրանք խորհուրդ են տալիս շաբաթական երկու օր ամբողջովին ազատել ալկոհոլից:
«Մեր նախազգուշացումները պիտակների վրա կօգնեն խմողներին գիտակցել, որ նրանք իրենց առողջությունը կամ նույնիսկ իրենց կյանքն իրական ռիսկի են ենթարկում»,- նշել է ուսումնասիրության համաահեղինակ Թիմ Ստոքվելը: Նրա կարծիքով` սա հատուկ նշանակություն է ձեռք բերում ներկայիս ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսի պատճառով մեկուսացման մեջ գտնվող մարդիկ ավելի հաճախ են դիմում ալկոհոլին` սթրեսերից ազատվելու համար:





























