Բելառուսում COVID-19 կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ժամանակավորապես դադարեցրել են բանտարկյալներին անձնական տեսակցությունների տրամադրումը, իսկ որպես փոխհատուցում թույլ են տվել ավելի շատ հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաեւ մերձավորների հետ շփվել տեսակապի միջոցով, երեքշաբթի հայտնել է երկրի ՆԳ նախարար Յուրի Կարաեւը:
«Ժամանակավորապես դադարեցվել է տեսակցությունների տրամադրումը՝ դրանց թվի պահպանմամբ: Որպես փոխհատուցող միջոցառումներ առավելագույնս ընդլայնված է հեռախոսային խոսակցությունների հնարավորության տրամադրման պրակտիկան: Այնտեղ, որտեղ կրթական դասարաններ կան, կազմակեորպվել են տեսազանգեր, որ բանտարկյալներն իրենց լքված չզգան»,- «Sputnik Բելառուսի» փոխանցմամբ՝ ասել է Կարաեւը:
Նրա խոսքով՝ դատապարտյալների համար նախատեսված են մինչեւ 10 կգ սննդամքերքի լրացուցիչ հանձնուքներ, «վիտամինները, սոխը, սխտորը սահմանափակված չեն», ինչպես նաեւ բանջարեղենը:
Դրանից բացի, Կարաեւը նշել է, որ ներկայումս հատուկ կազմից կորոնավիրուս է հայտնաբերվել 2 մարդու մոտ՝ բաց տեսակի հաստատություններում, որտեղից աշխատանքի են գնում քաղաքացիական հաստատություններ, բայց «նրանք սպաներ չեն եւ մեր անձնակազմից չեն»: «Մեկն արդեն առողջացել է, երկրորդն իրեն նորմալ է զգում: Շնորհակալ եմ Աստծուն, որ գաղութներում եւ քննչական մեկուսարաններում մենք դա (COVID-19-ով վարակում – խմբ.) թույլ չենք տվել»,- հավելել է Բելառուսի ՆԳ նախարարը:




























