16 ծրագրի շրջանակներում մենք հասցրել են օգնություն տրամադրել շուրջ 21 հազար տնտեսվարող սուբյեկտի` արտոնյալ վարկեր տրամադրելով նրանց, եւ ավելի քան 1 միլիոն մարդ անմիջական օգնություն է ստացել կառավարությունից: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին 2019-ի կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` զեկուցելով կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող 16 ծրագրի արդյունքների մասին:

Նա հիշեցրեց, որ ճգնաժամի առաջին օրերին կոչեր էին հնչեցվում` բանկերին կրեդիտային արձակուրդներ տրամադրել ստիպելու համար, սակայն Փաշինյանը դեմ էր արտահայտվել վարչական մակարդակում նման որոշումների ընդունմանը, քանի որ դա, ըստ կառավարության ղեկավարի, Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության էական խախտման կհանգեցնի:

«Այս թեմայով մենք առանց որեւէ վարչական լծակի կապի մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, որն ապահովում էր կապն առեւտրային բանկերի հետ: Ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդներ են տրամադրել ավելի քան 420 հազար ֆիզիկական անձի եւ 15 հազար իրավաբանական անձի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Այդպես, ըստ վարչապետի, այս ժամանակահատվածում վերակառուցվել է 768.180 վարկ ֆիզիկական անձանց համար եւ իրավաբանական անձանց համար` 16875 վարկ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում «հաջողվել է սենսացիոն տվյալների հասնել, եւ դա վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացել է խուսափել սոցիալական կոլապսից»: