Ֆրանսիական Ifop հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հետազոտության համաձայն` մեկուսացման ընթացքում ֆրանսիական բնակչության 57 տոկոսը ավելորդ քաշ է հավաքել, իսկ 29 տոկոսը նիհարել է, փոխանցում է RG-ն:
Միջինում ստացվում է, որ հանրապետության յուրաքանչյուր բնակիչ 2.5 կգ ավելորդ քաշ է հավաքել: Դրա պատճառը ֆիզիկական ակտիվության նվազումն է, սթրեսը, ավելի հաճախ սնվելը եւ ալկոհոլը: Այսպիսով, հարցվածների 42 տոկոսը սկսել է ավելի հաճախ ապերիտիվներ օգտագործել, իսկ 20 տոկոսը` շոկոլադ:
Ընդ որում, կթրվածության ցածր մակարդակով եւ ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի արագ են քաշ հավաքում: Դա վերաբերում է նաեւ մեծ ընտանիքներում ապրողներին:
Ֆրանսիացիների 42 տոկոսը սկսել է ավելի շատ ժամանակ հատկացնել խոհարարությանը, այդ թվում` հաց թխելուն եւ յոգուրտներ պատրաստելուն: Հարցվածների 29 տոկոսն ակնկալում է մայիսի 11-ին սահմանափակումների վերացումից հետո վերադառնալ ավելի բալանսավորված սննդակարգի:




























