Հատկապես մեծ է ՀՀ Կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով շահառուների թիվը, եւ այսօրվա դրությամբ 154 հազար երեխայի արդեն վճարվել են կառավարության կողմից նախատեսված գումարները: Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նաեւ անդրադարձավ որոշ փաթեթներով օգնության տրամադրման հետաձգմանը: Բաթոյանը պարզաբանեց, որ երբ այդ գումարները բաժանվում էին շահառուներին, բանկերում մարդկանց մեծ կուտակումներ էին գոյացել, ինչn ինքնին հակասում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված աշխատանքներին: