Ավստրալիան մտադիր է հուլիսին չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները: Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ կմեղմեն սոցիալական հեռավորության պահպանման կանոնները: Մեղմացումներն իրականացվելու են մի քանի փուլերով:
Ավստրալիան մարտին մտցրել էր սոցիալական հեռավորության պահպանման խիստ սահմանափակումներ, ինչը փակ սահմաների հետ համակցությամբ հանգեցրեց COVID-19-ով նոր վարակումների թվի կտրուկ դանդաղման:





























