Կիմ Չեն Ընին հայտնի նմանակողի կարծիքով՝ հյուսիսկորեացի առաջնորդը չի կարողանում իր կրկնակին գտնել, քանի որ չափից ավելի գեր է: «Նա ոչ միայն ուղղակի թմբլիկ է, այլ իսկապես գեր է: Հյուսիսային Կորեայում որտեղի՞ց կգտնեք այդպիսի գեր մարդու»,- The Post-ին ասել է հոնկոնգցի դերասան Հովարդ X-ը, որը նմանակում է Կիմ Չեն Ընին:
Նրա խոսքով՝ իր գեր մարմնակազմը պահպանում է խիստ ռեժիմի շնորհիվ՝ «սպորտով չի զբաղվում» եւ «ուտում է մեծ թվով որակյալ բիֆշտեքսներ», դրա հետ մեկտեղ՝ մոտ 22 կգ-ով պակաս է կշռում, քան իր նախատիպը:
Այսպիսով, Հովարդը հերքել է այն տեսությունը, որ վերջերս տեղի ունեցած միջոցառման ժամանակ Կիմ Չեն Ընի փոխարեն հայտնվել է նրա կրկնակը, որպեսզի թաքցվի այն փաստը, որ երկրի առաջնորդն իբր մահանում է: Նա կարծում է, որ շատ տարիներ առաջ հայտնված կադրերը, որոնցում իբր պատկերված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրկնակը, կեղծված են:





























