Հայտնի ամերիկացի գյուտարար Իլոն Մասկը ռուսերենով վիրավորել է իրեն քննադատած ԱՄՆ նախկին աշխատանքի նախարար Ռոբերտ Ռայխին։

Թվիթերյան իր միկրոբլոգում Ռայխը հրապարակել է Washington Post-ի հոդվածն այն մասին, որ Մասկը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Ալամիդա շրջանի Ֆրիմոնթ քաղաքում Tesla ընկերության գլխավոր գործարանում արտադրությունը վերսկսելու արգելքի պատճառով։

Ռայխը չի մեկնաբանել իր հրապարակումը։

«Իլոն Մասկը սպառնում է զրկել մարդկանց աշխատանքից, եթե նրան թույլ չտան ռիսկի դիմել այդ աշխատակիցների առողջությամբ։ Կապիտալիզմ իր վատագույն դրսեւորմամբ»,-գրել է Ռայխը։

«Ապուշ»,-մեկնաբանություններում պատասխանել է նրան Իլոն Մասկը։