Չինաստանում ոստիկանությունը զանգ է ստացել Չժան ազգանունով կնոջից: Նա հայտնել, որ մայիսի 2-ին ամուսինը հարազատ մորը՝ տիկին Վանգին, սայլակով տարել է անհայտ ուղղությամբ: Վերադառնալով՝ նա ասել է, որ 79-ամյա կնոջը տարել է ազգականների մոտ, սակայն նա նրանց մոտ չի հայտնվել, փոխանցում է Nat-geo-ն:
Ոստիկանությունը տղամարդուն հարցաքննության է կանչել, որի ժամանակ նա խոստովանել է, որ մորը թողել է գերեզմանատեղիի լքված գերեզմանոցում: Այնտեղ ժամանելով՝ ոստիկանության ներկայացուցիչները գերեզմանափոսից օգնության ճիչեր են լսել: Նրանք զարմանքով հայտնաբերել են, որ կինը, ում ոտքերը կաթվածահարված էին, դեռեւս ողջ է:
Վանգին տեղափոխել են տեղի հիվանդանոց, նա ներկայմուս կայուն վիճակում է: Նրա որդուն կալանավորել են, նրան մեղադրում են մահափորձի մեջ:




























