Շան ներկայությունը ավտոմեքենայում օգնում է էապես նվազեցնել ղեկի մոտ սթրեսը եւ, ընդհանուր առմամբ, նպաստում է առավել անվտանգ վարելուն, հայտնում է Motor-ը՝ հղում կատարելով Seat-ին։
Ինչպես ցույց են տալիս իսպանական Seat ապրանքանիշի կողմից կազմակերպված հետազոտության արդյունքները, շուն ունեցող վարորդների 54 տոկոսը հայտարարել է, որ ավտոմեքենան ավելի զգույշ է վարում, երբ ճանապարհորդում է տնային կենդանու հետ։ Դա հատկապես արդիական է երիտասարդ վարորդների համար՝ 18-24 տարեկան հարցվածների 69 տոկոսը հայտարարել է, որ շները ստիպում են ավտոմեքենան ավելի զգույշ վարել։ Տարեց վարորդների համար իրավիճակը հակառակն է՝ 55 տարեկանից մեծ վարորդների միայն 42 տոկոսն է ասել, որ շան հետ ավտոմեքենայով ճանապարհորդելիս ավելի զգույշ է վարում։
Ավելին, մեքենայում շան ներկայությունը նաեւ թույլ է տվել նվազեցնել վարորդի սթրեսի մակարդակը՝ հարցվածների 35 տոկոսը հայտնել է, որ իրեն ավելի հանգիստ է զգում, երբ շունը իրեն ուղեկցում է ավտոմեքենայում: Չնայած դրան, հարցվածների ավելի քան մեկ երրորդը նշել է, որ վստահ չի՝ կան արդյոք որեւէ կանոններ մեքենայով շների տեղափոխման վերաբերյալ, իսկ 90 տոկոսը նշել է, որ չգիտի այդ խախտման համար նախատեսված տուգանքի մասին: Շուն ունեցող վարորդների մեկ հինգերորդը խոստովանել է, որ որեւէ կերպ չի սահմանափակում մեքենայում ընտանի կենդանու տեղաշարժի ազատությունը:





























