Փլիմութի (Մեծ Բրիտանիա) բնակիչ Ջեյք Բրաունը կարանտինի ժամանակ որոշել է իր տունը վերանորոգել։ Երբ նա ծակել է պատերից մեկը, նկատել է, որ ներքեւի մասում այն ուրիշ կառոցվածք ունի։ Նա ծակել է պատը, այնուհետեւ հատակը, որից հետո բացել է այն ու մոտ 120 տարեկան թունել հայտնաբերել, հայտնում է Daily Star-ը։
Թունելի տարիքի մասին վկայում են 20-րդ դարի սկզբի շշերը, որոնք գտնվել են այնտեղ։ Նաեւ Ջեյքը ներսում թերթի կտորներ եւ մոտ 50 տարվա վաղեմության ներկի տարաներ է գտել։ Դրանցից նա որոշել է, որ թունելը, հավանաբար, կես դար առաջ են փակել։
Տեղացի պատմաբանի խոսքերով՝ Ջեյքի տան տակ գտնվող թունելը օգտագործվել է ածուխ պահելու համար։ Ավելի ուշ նման կառույցները վերածվել են գինու մառանների, սնկի աճեցման վայրերի եւ նույնիսկ լողալու համար հատուկ ավազանների։





























