Սինգապուրի օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել 8-րդ տարին անընդմեջ: Արդյունքները հրապարակել են միջազգային հետազոտության հիման վրա, որն անցկացրել է հեղինակավոր քոնսալթինգային Skytrax ընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրորդ տեղում է Տոկիոյի Հանեդա օդանավակայանը, որին հաջորդում են Դոհայի եւ Սեուլի օդանավակայանները: Առաջին տասնյակում են Մյունխենի եւ ԱՄստերդամի օդանավակայանները:
Ամենամյա հարցումն անցկացվում է 13 մլն ուղեւորների շրջանում:





























