Մեքսիկայից հնագետներն ուսումնասիրել են Յուկատան թերակղզու ջրի տակ գտնվող քարանձավները եւ հայտնաբերել հնագույն քաղաքակրթության հետքեր, որը գոյություն է ունեցել մոտ 10 հազար տարի առաջ, հայտնում է Geoarcheology-ն:
Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի (INAH) գիտնականները առաջին անգամ են ուսումնասիրել Յուկատան թերակղզու տարածքում գոյություն ունեցած ջրասույզ եղած որոշ քարանձավներ: Եզակի հնագիտական նախագիծը ցույց է տվել, որ ստորջրյա քարանձավներում պահպանված են մարդկային գործունեության հետքեր, որոնք մի քանի հազար տարվա են:
«Մենք, մասնավորապես, հայտնաբերել ենք նախապատմական խարույկների մնացորդներ, որոնցից ամենահները գոյություն են ունեցել մ.թ.ա. 10750 թվականից: Խոսքը 14 նախապատմական խարույկների մասին է, որոնք մատնացույց են անում անհայտ քաղաքակրթությունը, որը ինչ-որ ժամանակ գոյություն է ունեցել Յուկատանում»,- նշում է մեքսիկացի հնագետ Լուիս Ալբերտո Լոպեսը:
Գիտնականը հավելել է, որ գտածոների տարիքը գրեթե համընկնում է վերջին սառցե շրջանի ավարտի օրվան: Այսինքն՝ արդի գիտնականների շրջանում համընդհանուր ընդունված տեսությունը, որը նկարագրում է Ամերիկայի բնակեցումը մարդու կողմից, հերթական հաստատումն է ստացել: Այս անգամ խարույկների ածխի տեսքով, որը պահպանվել է նախապատմական ժամանակների ջրասույզ եղած քարանձավներում: Ածխից բացի, գիտնականները հայտնաբերել են աշխատանքի քարե գործիքներ, որոնք լրացուցիչ անալիզի կարիք ունեն:





























