Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է:





























