Ամերիկացի գիտնականները երկրում կորոնավիրուսից մահացության վերաբերյալ նոր կանխատեսում են արել, հաղորդում է CNN-ը:

Նրանց հաշվարկներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից կարող է մահանալ 147 000 մարդ, ինչը 10 000-ով ավելի է, քան նախորդ կանխատեսումը:

Մահացության մակարդակի մեծացումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ մի շարք նահանգներ սկսել են թուլացնել սահմանափակող միջոցները:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1,4 մլն դեպք, մահացել է 83,3 հազար մարդ: