Երբ փորձում եք սենյակում գտնել որեւէ անհրաժեշտ իր, որը կորել է թափթփված իրերի աղբի մեջ, ապա մտաբերում եք արտաքին տեսքի մանրամասներ: Բայց ոչ միայն: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, թե կորած իրի որոնմամբ զբաղված մարդու ուղեղը կոնկրետ ինչի վրա է կենտրոնանում, փոխանցում է Planet- today-ը: 

Ջոն Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) աշխատակիցները փորձ են անցկացրել, որին մասնակցել են առաջարկել կամավորների: Մարդիկ փնտրում էին տնային անպետք իրերի մեջ կորած տարատեսակ կենցաղային իրեր, եւ անգիտակցաբար կենտրոնացել են կորած իրերի այս կան այն հատկանիշների վրա:

Ինչպես զարմանքով գիտնականները պարզել են, այդ հատկանիշները միայն իրերի արտաքին տեսքին վերաբերողները չէին: Մասնավորապես՝ մարդիկ կենտրոնացել են օբյեկտների քաշի կամ ամրության վրա: Այսինքն՝ իմանալով, որ, օրինակ, փնտրվող գիրքը բավականին ծանրաքաշ է, կամավորներն այն արագ գտել են սենյակում:

«Մենք որոշեցինք պարզել, թե «խոտի դեզի մեջ ասեղի որոնման» գործընթացի վրա ինչպես է ազդում այնպիսի գործոնը, ինչպիսին որոնվող իրի հատկության ինտուիտիվ ընկալումն է: Այսինքն՝ մարդիկ հաշվի են առնում, թե իրը, որը ցանկանում են գտնել, ինչպես է փոխգործակցում միջավայրի հետ, եւ դրանից են ելնում ավելի արդյունավետ որոնման համար: Մեր փորձերը ցույց են տվել, որ դա իսկապես գործում է եւ բավականին լավ»,- ասում են Ֆիշերի դինամիկ ընկալման լաբորատորիայի գիտնականները: