Հարավային մագնիսական բեւեռը պայմանական կետ է Երկրի մակերեսի վրա, որում մագնիսական դաշտի գծերն ուղղված են ուղղահայաց՝ ներքեւ 90 աստիճան անկյան տակ: Այն հաճախ տեղափոխվում է, սակայն պատմականորեն գտնվում է Հյուսիսային Կանադայի մետ, հաղորդում է «Popmech»-ը:

Սակայն 1990-ականներին կետը սկսել է արագ հեռանալ Հյուսիսային Ամերիկայից՝ դեպի Սիբիր: Երկար տարիներ շարունակ գիտնականները վստահ չեն եղել, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն այժմ Լիդսի համալսարանի գլխավորած հետազոտական խումբը հայտնաբերել է տեղափոխման բացատրությունը:

«Մենք հայտնաբերել ենք, որ Հարավային մագնիսական բեւեռի դիրքը հսկվում է երկու հատվածներից ՝ մեկը Կանադայի, մյուսը՝ Սիբիրի մոտ: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ կանադական «կետը» հաղթել է պատերազմը, եւ հենց այդ պատճառով բեւեռը կենտրոնացել է Կանադայում, սակայն վերջին մի քանի տասնամյակում թուլացել է»,-ասել է դոկտոր Ֆիլ Լիվերմորը:

Գիտնականները նաեւ փորձել են մոդելավորել բեւեռի շարժման հետագիծը: Գիտնականների վերջին արդյունքները ցույց են տվել, որ այն շարժվում է դեպի Ռուսաստանի կողմ: