Քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր հիմնականում «Վարդաշեն» ՔԿՀ-ի մեկ հերթափոխի մասնակիցներն էին վարակվել. 8 դեպք ունեինք։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դրանից հետո մի քանի կասկածելի դեպք ենք ունեցել, այս պահին որեւէ թիվ չհրապարակեմ, որովհետեւ դեռ թեստերն ընթացքի մեջ են։ Մեկ դեպք ունեցել ենք ծառայողների շրջանում՝ Սեւանում եւ Հրազդանում».-ասաց նախարարը։