Հայաստանում մինչ օրս անցկացվել է կորոնավիրուսի 36016 թեստ, որից 3860-ը՝ դրական: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում մինչեւ հունիսի 13-ը ժամը 17:00-ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության որոշման քննարկման ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ ապաքինվել է 1572 մարդ:
«Բուժում է ստանում 2218 մարդ: Ցավոք, ունենք 49 մահ»,-հայտնեց Ավինյանը՝ չնշելով եւս 21 պացիենտի մասին, որոնք, իշխանությունների խոսքով, մահացել են քրոնիկ հիվանդությունների պատճառով:




























