ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 21 հազար նոր դեպք է գրանցվել, այս ընթացքում մահացել է COVID-19 ունեցող ավելի քան 1.7 հազար հիվանդ, հայտնել է Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ բաց աղբյուրների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ այդմ՝ վարակման նոր դեպքերի թիվը 21.030 է կազմել, իսկ այս ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1.763 մարդ: Մեկ օր առաջ հաղորդվում էր վարակման 21.495 եւ մահվան 1.674 դեպքի մասին: Համալսարանի տվյալներով՝ երկրում գրանցվել է ընդհանուր ավելի քան 1.39 միլիոն վարակման եւ ավելի քան 84.136 մահվան դեպք:
Ավելի վաղ, Վաշինգտոնի համալսարանի բժշկական ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի փորձագետները ենթադրում էին, որ մինչեւ օգոստոսի սկիզբ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից զոհերի թիվը կհասնի 147.000-ի:




























