COVID-19-ի համավարակը Եվրոպայում վիճակագրորեն մահացածների կեսից ավելին է՝ ավելի քան 300 հազար զոհ, եւ դրանք սկանդալներ են, որոնք ազդում են դեղամիջոցների մշակման եւ պաշտպանիչ միջոցներով ապահովման վրա, փոծանցում է Euronews-ը:

Չորեքշաբթի օրը Bloomberg-ին տված հարցազրույցում Sanofi դեղագործական ձեռնարկության նախագահը հայտարարել էր, որ համաձայն պայմանագրի, որը փետրվարի 18-ին կնքվել էր ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի հետ եւ որով ընկերությանը ֆինանսական միջոցներ էր տրամադրվել, Ամերիկան ​​արտոնյալ իրավունքներ ունի նախնական պատվերի համար, եթե եւ երբ պատվաստանյութը կփորձարկվի եւ կհաստատվի:

Մի քանի ժամ անց նա պատասխան էր ստացել արդեն Ֆրանսիայի առողջապահության նախարարության ղեկավար Օլիվյե Վերանից, ով Sanofi-ի տեղական մասնաճյուղի ղեկավարի հետ հեռախոսազրույցում իր զրուցակցին բացատրել էր, որ «ապագա պատվաստանյութը պետք է մատակարարվի բոլորին»:

Ելիսեյան պալատը, իր հերթին, հայտնել էր, որ «շուկայական տնտեսության օրենքները չեն տարածվում այդպիսի դեղամիջոցների վրա» եւ շեշտել էր, որ Sanofi-ի ղեկավարությունը հրավիրվել է նախագահի մոտ բացատրություններ տալու համար: