Սլովենիան եվրոպական առաջին երկիրն է դարձել, որը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, փոխանցում է AP-ն: Երկրի կառավարությունը հայտարարել է, որ COVID-19-ի տարածումը վերահսկողության տակ է եւ արտակարգ բժշկական միջոցառումների կարիք այլեւս չկա:

Կառավարությունը հայտարարում է, որ ԵՄ բնակիչները կարող են ազատորեն մուտք գործել Սլովենիա Ավստրիայից, Իտալիայից եւ Հունգարիայից նախապես սահմանված անցակետերում, մինչդեռ ոչ ԵՄ քաղաքացիների մեծ մասը ստիպված կլինի պարտադիր 14-օրյա կարանտին անցնել:

Սլովենիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 4-ին: Մարտի 12-ին համազգային ​​համավարակ էր հայտարարվել:Մայիսի 13-ին  Սլովենիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 1.467 եւ մահվան 103 դեպք: