Հնդկաստանում 22 կգ կշռող 85-ամյա կինը ապաքինվել է կորոնավիրուսից, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Hindu-ին:
Կինը վարակվել էր ապրիլի վերջին: Նրա մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք է ունեցել, նա քրոնիկ հիվանդություններ չի ունեցել:
12 օր հետեւելով պացիենտին՝ մասնագետները նրան տուն են ուղարկել:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 4,3 մլն եւ մահացել մոտ 295 000 մարդ:




























