ՌԴ ԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իզուր է սկսել կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի համար մալարիայի դեմ դեղամիջոց ընդունել, նա պետք է ընդհատի դրա ընդունումը եւ սպասի ռուսական դեղամիջոցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին ժամանակներս ամեն օր հակամալարիային հիդրոքսիքլորոխին հաբ է ընդունում, որի օգտագործումը նա գովազդել էր ավելի վաղ՝ որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, որի արդյունավետությունը, սակայն, դեռ ապացուցված չէ։
«Դոնալդ Թրամփն իզուր է սկսել ընդունել մալարիայի դեմ հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը, որպեսզի պաշտպանվի կորոնավիրուսից։ Նա այն արդեն 10 օր խմում է, եւ, ամենայն հավանականությամբ, դեղամիջոցը նրան վնասում է։ Աչքերը խամրել են, եւ, ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ նախագահը մի տեսակ սառած վիճակում է։ Կարծում եմ՝ նրան պետք է դադարեցնել այդ դեղամիջոցի ընդունումը եւ սպասել ռուսական դեղամիջոցին՝ այն ավելի լավը կլինի։ Մենք Թրամփին էլ կբուժենք, եւ նրա ցուցակով եւս 5-6 ամերիկացիների, ովքեր առավել կարեւոր են նրա համար»,- իր Telegram-ալիքում գրել է Ժիրինովսկին։





























