Պետգնումների ոլորտում տեխնիկական սահմանափակումները հաճախ պայմանավորված են պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակով: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ այլ խնդիր կա՝ կապված գների մասին համաձայնությունների տեսքով գնումների գործընթացում հակամրցակցային գործողությունների հետ:

«Դա տեղի է ունենում կամ տնտեսվարող սուբյեկտների, կամ այն անձանց միջեւ, որոնք տենդեր են կազմակերպում: Այդ մասով շուտով պետք է առաջին վարույթը սկսվի»,-նշեց նա: