Մայիսի 22-23-ը 3-րդ զորամիավորման N զորամասի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողները  ուսումնական մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գործել են ներդաշնակ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը: