Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերից հետո: Սակայն նա դիմակ չի կրել, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն:

«Ընդհանուր առմամբ հիվանդանոցում, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում իրավիճակը կայուն է: Մենք արդեն ստացել ենք բավարար գիտելիքներ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին: Վստահ եմ՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Ռուսաստանում իրավիճակը կփոխվի դեպի լավը»,-ասվում է Քաֆիրովի Telegram-ի պաշտոնական ալիքում:

Մեսենջերում հրապարակված լուսանկարում հանրապետության ղեկավարը նստած է սեղանի շուրջ առանց դիմակի այն դեպքում, երբ խորհրդակցության մյուս մասնակիցները դիմակով են:

Ավելի վաղ Քադիրովի առողջական վիճակի մասին պատմել էր «Ահմատ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Մահոմեդ Դաուդովը, ում նաեւ անվանում են «Քադիրովի աջ ձեռքը»: Նա հայտնել են, որ Քադիրովն առողջ է: