«Ժիզն» եւ Life News պարբերականների հիմնադիր Արամ Գաբրիելյանովը, ով «News Media Russ» ընկերության գլխավոր տնօրենն է, հայտնել է, որ իրենք են հրատարակելու «Իզվեստիա» թերթը:
Ակնկալվում է, որ պայմանագիրը ստորագրվելու է հունիսի 1-ին:
Այժմ թերթի արտադրությունը վնասաբեր է: 9 ամսում թերթը մոտ 50 մլն ռուբլի վնաս է կրել: Թերթի խմբագրությունում աշխատում է 70 մարդ, իսկ ապագայում աշխատակիցների թիվն աճելու է, նաեւ այլ հեղինակների են հրավիրելու: Կրճատվելու է տեխնիկական անձնակազմը:
«News Media Russ» ընկերությունն իր վրա է վերցնելու թերթի հրատարակման ծախսերը: Ընկերությունն այժմ թողարկում է «Ժիզն», «Տվոյ դեն», Life News եւ «Մարկեր» պարբերականները:





























