Հայաստանում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում 2019 թվականին 3.5 միլիարդ դրամ է ծախսվել: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ 24 դպրոցի համար նախագծման նախահաշիվներն արդեն պատվիրված են: «2019 թվականին 3.5 միլիարդ դրամ է օգտագործվել դպրոցի սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակներում, որը կազմել է դրա իրականացման համար հատկացված ընդհանուր գումարի 65.2 տոկոսը»,- հավելեց նախարարը:
Նախարարը հավելեց, որ դրանց շուրջ 70 տոկոսը պատրաստ կլինի այս տարի, որոշները՝ մինչեւ սեպտեմբեր, իսկ մյուսները՝ մինչեւ տարեվերջ: Պապիկյանը նաեւ նշեց, որ նախատեսվում է շարունակել այս ծրագրի իրականացումը նաեւ 2021 թվականին:





























