Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենը երկար ժամանակ  թաքնվում էր  աֆղանա-պակիստանյան սահմանի շրջակայքում, սակայն անօդաչու օդանավերի գրոհներից հետո որոշել էր փոխել ապաստարանը եւ թաքնվել հենց ամերիկացիների քթի տակ:

Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, իր այդ ծրագրի համար բեն Լադենն ընտրել էր պակիստանյան կայազորային Աբոտաբադ քաղաքը: Բեն Լադենի համար այդ ընտրության առավելություններից էր նաեւ այն, որ ունենալով կայազորի կարգավիճակ, քաղաքը փակ չէր, եւ օտարերկրացիներին այնտեղ բարեկամաբար էին վերաբերվում:

Սակայն բեն Լադենն այդպիսով երկու ճակատագրական սխալ թույլ տվեց. առաջինը`հաստատվելով Աբոտաբադում, նա ընտրեց ոչ թե սովորական, աչքի չընկնող տնակ, այլ պատվերով կառուցված մի մեծ առանձնատուն, որը շատ լավ երեւում էր բոլոր կողմերից: Երկրորդը` նա հաշվի չէր առել, որ կայազորային քաղաքը բաց է ոչ միայն իր, այլեւ ամերիկացիների համար, որոնք հաջողությամբ հետեւում էին նրան:

Նշենք, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ին հատուկ օպերացիայի ժամանակ: