Հայաստանում հաճախ քննարկում են տեղեկատվական ոլորտում առաջացած իրավիճակը: Եվ այս համատեքստում հաճախ քննարկվում է հանրային տեղեկացման համար պատասխանատու ՊՈԱԿ-ի գործունեությունը: Այս մասին հունիսի 12-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, թե ինչ է անում այս ՊՈԱԿ-ն ապատեղեկատվության դեմ պայքարում:
Ըստ նրա, խնդիրն այն է, որ հաճախ այդ կառույցից ակնկալիքները բավականին ինտերտ են՝ նախորդ աշխատանքային ոճի պատճառով: «Հաճախ ակնկալիքներ են ձեւավորվում, որ կառույցը պետք է լուծի, օրինակ, «ֆեյքերի» խնդիրը, քանի որ տարբեր շահագրգիռ կողմեր այդպիսի ակնկալիքներ ունեին, ուստի մենք պարբերաբար քննարկում էինք այս հարցը տվյալ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ: Մենք շարունակում ենք համարել, որ այս ՊՈԱԿ-ը պետք է մնա իր դե յուրե ֆիքսված գործառույթների շրջանակներում՚,- ասաց Աղաջանյանը: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ապատեղեկատվության դեմ պայքարին, ապա Աղաջանյանն ասաց, որ արդարադատության նախարարի հետ բավականին երկար քննարկում է անցկացրել այս թեմայի շուրջ: «Մենք պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում արդարադատության նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի, որը կկարգավորի լրատվամիջոցների ոլորտը»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:





























