Արգենտինայի ավետարանական եկեղեցին վերսկսել է իր գործունեությունը որպես բար՝ ի նշան կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինի դեմ բողոքի, գրում է The Guardian-ը:
Եկեղեցու ներսում հայտնվել են բարի սեղաններ, իսկ մատուցողների համազգեստներով հոգեւորականները ծառայության ընթացքում սկուտեղներով Աստվածաշուն են մատուցում:
«Մենք կանգնած ենք այստեղ, այս ձեւով հագնված, ձեռքներիս սկուտեղներ, որովհետեւ թվում է, թե սա միակ միջոցն է, որով մենք կարող ենք փոխանցել Տիրոջ խոսքը»,- ասել է հոգեւոր հովիվ Դանիել Կատանեոն:
«Մենք ուզում ենք իրականացնել մեր հավատը դավանելու սահմանադրական իրավունքը: Բարերը կարող են բացվել, խանութները կարող են բացվել: Ինչո՞ւ են նրանք խտրականության ենթարկում մեզ»,- իր վրդովմունքն է հայտնել նա:
Թեեւ կորոնավիրուսը շարունակում է տարածվել մայրաքաղաք Բուենոս Այրեսում եւ հարակից շրջաններում, երկրի մնացած մասը համեմատաբար անվտանգ է:
Սանտա Ֆե նահանգը, որտեղ գտնվում է այս եկեղեցին, կորոնավիրուսի դեմ պայքարում ամենահաջողակներից մեկն է: Այստեղ արդեն սկսել են բացվել տարբեր հաստատություններ, այդ թվում՝ բարերը, սակայն եկեղեցիները դեռ փակ են մնում:
Así tuvo que abrir la Iglesia Redentor, la persecución religiosa por parte del estado nacional se hace cada vez más evidente.@omarperotti es hora de que te la juegues y te rebeles contra las presiones del gobierno naciónal.#QueAbranLosTemplos pic.twitter.com/UCBOSmMfkR
— Federico Picchio (@Picchio_Fede) June 11, 2020





























