Դանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար բնակիչներին ուղիղ ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Մինչեւ հոկտեմբեր աշխատող քաղաքացիները կստանան միջինում մինչեւ 19 000 կրոն (2,86 հազար դոլար), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Յուրաքանչյուրի համար կոնկրետ գումարը կսահմանի նպաստի չափը, որը վաստակել են 2019-ի սեպտեմբերի 1-ից 2020-ի օգոստոսը:
«Մենք պետք է անկեղծ ասենք, որ սա չի փոխի մարդկանց կյանքը: Սա աջակցություն է, որպեսզի անիվները պտտվեն»,-ասել է ֆինանսների նախարար Նիկոլայ Վամենը:
Կորոնավիրուսի պատճառով Դանիայի տնտեսությունն այս տարի մեծ կորուստներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր:





























