Նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 37,15 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով աճել են 0,05 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 39,74 դոլարի:





























