Չինական China National Biotec Group (CNBG) ընկերությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ իր փորձարարական պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ժամանակ հակամարմիններ է առաջացրել, եւ ընկերությունը նախատեսում է մարդկանց վրա փորձարկումների ուշ փուլերն անցկացնել արտասահմանյան երկրներում, փոխանցում է Reuters-ը:
Պարզվել է, որ Ուհանում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում (մտնում է CNBG Sinopharm մայր ընկերության մեջ) մշակված պատվաստանյութը բոլոր պատվաստված մարդկանց մոտ բարձր մակարդակով հակամարմիններ է արտադրել՝ առանց լուրջ կողմնակի ռեակցիաների, ըստ կլինիկական փորձարկման նախնական տեղեկությունների, որը սկսվել է ապրիլին 18-ից մինչեւ 59 տարեկան 1120 մարդու մասնակցությամբ:
CNBG-ն հայտարարել է, որ ուշ փուլի եւ մեծածավալ փորձարկումների համար ակտիվորեն հնարավորություն է փնտրում արտասահմանում: «Շահագրգռված են շատ երկրներում ընկերությունների եւ ինստիտուտների հետ համագործակցությամբ»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:





























