Citroen ֆրանսիական ավտոարտադրողը հրապարակել է նոր սերնդի C4 մոդելի առաջին լուսանկարները: Այն կներկայացվի 2 տարբերակով՝ ավանդական բենզինային եւ դիզելային շարժիչով, ինչպես նաեւ էլեկտրաշարժիչով, հաղորդում է Motor-ը:

Նորույթի մասին շատ ինֆորմացիա դեռ չկա:

Մոդելը ստեղծվել է CMP մոդուլային պլատֆորմի վրա, որն ընկած է Opel Corsa-ի, Peugeot 208-ի եւ Opel Mokka-ի հիմքում:

Այն ունի 1,2 հզորությամբ բենզինային ագրեգատ , 100-155 ձիաուժ հզորություն, ինչպես նաեւ 1,5 դիզել: