ՕՊԵԿ-ը հուլիսի զեկույցում պահպանել է նավթի համաշխարհային պահանջարկի անկման 2020թ․ կանխատեսումը՝ նախկինի պես սպասելով օրական 9,1 մլն բարելով դրա անկմանը՝ համեմատած անցյալ տարվա օրական մինչեւ 90,6 մլն բարելի հետ, հայտնում է Reuters-ը։
ՕՊԵԿ-ի գնահատականներով՝ 2020թ․ երկրորդ եռամսյակում նավթի պահանջարկը կընկնի մինչեւ օրական 81,3 մլն բարել, երրորդ եռամսյակում՝ մինչեւ 92,3 մլն բարել՝ 2019թ․ օրական միջին 99,7 մլն բարելից։
Նման նվազման հիմնական պատճառը կորոնավիրուսի նոր տեսակի տարածումն է եւ դրա բացասական ազդեցությունը նավթի համաշխարհային պահանջարկի վրա։
ՕՊԵԿ-ը սպասում է, որ իր անդամ չհանդիսացող երկրների արդյունահանումը 2020թ․ կընկնի օրական 3,2 մլն բարելով՝ տարեկան արտահայտությամբ՝ օրական մինչեւ 61,8 մլն բարել։
ՕՊԵԿ-ը չի բերում 2020թ․ նավթի սեփական արդյունահանման փոփոխությունների գնահատականը, սակայն նշում է, որ մայիսին անդամ-երկրների արդյունահանումը նվազել է օրական 6,3 մլն բարելով՝ մինչեւ օրական 24,2 մլն բարել։
Ընդ որում, ՕՊԵԿ-ը կանխատեսում է 2020թ․ Ռուսաստանում նավթի արդյունահանման եւ գազային կոնդենսատի անկում օրական 1,14 մլն բարելով՝ համեմատած 2019-ին միջինը մինչեւ օրական 10,3 մլն բարելի հետ։





























