Դեմոկրատներից նախագահի թեկնածու Ջո Բայդենը, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «արթնանալ», հայտնում է AP-ը։
«Դոնալդ Թրամփը ցանկանում է ռազմական ժամանակների նախագահի տպավորություն թողնել: Ի տարբերություն ռազմական ժամանակների ցանկացած այլ առաջնորդի, նա պատասխանատվություն չի ստանձնում, նա որեւէ առաջնորդություն չի ցուցաբերում, նա հենց նոր հանձնվեց»,- ասել է Բայդենը:
Նա Թրամփին մեղադրել է այն բանի համար, որ փորձում է հայտարարել համավարակի ավարտի մասին եւ դադարեցնել այն, չնայած, որ այն շարունակում է սպանել ամերիկացիներին եւ վնաս հասցնել տնտեսությանը:
«Պարոն նախագահ, թույլ մի տվեք ամերիկացի ժողովրդին ինքնուրույն դիմակայել այս սպառնալիքին, առանց որեւէ ղեկավարության, ռեսուրսների կամ դաշնային կառավարության ղեկավարության: Այլեւս մի վատնեք մեր ժամանակը»,- ասել է նա:
Նա քննադատել է Թրամփին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակի համար եւ մեղադրել է նրան, որ տնտեսությունը դեռեւս «ցնցումներ է ապրում»: Բայդենը նախազգուշացրել է, որ առանց դաշնային կառավարության «հստակ ցուցումների», թե ինչպես պետք է ձեռնարկությունները արձագանքեն, տնտեսական հեռանկարները կարող են ավելի վատանալ:





























