Զբոսանքի միջազգային օրը կամ Անշտապ զբոսանքի օրը տոն է, որը կոչ է անում գնահատել կարծես թե ակնհայտ, բայց շատերի կողմից մոռացված հանգստանալու, սթրեսը կամ պարզապես նյարդային լարվածությունը հանելու այնպիսի միջոցը, ինչպիսին զբոսանքն է։

Ժամանակակից մեգապոլիսներում ապրող շատ մարդկանց համար օբյեկտիվ իրականությունը առաջադրել է կյանքի շատ բարձր տեմպ, ինչը չի կարող չազդել նյարդային համակարգի վիճակի վրա: Վիճակագրությունը վստահորեն ցույց է տալիս, որ մշտական սթրեսը եւ դեպրեսիան արդեն դարձել են քաղաքի բնակիչների նյարդային համակարգի կայուն բնութագիրը:

Չցանկանալով դանդաղեցնել կյանքի տեմպը եւ վերանայել առաջնահերթությունները՝ շատերը ձգտում են դեղամիջոցների օգնությամբ լուծել այդ խնդիրները: Բարեբախտաբար, վերջին տարիներին սպորտով տարվելը ու առողջ ապրելակերպի ձգտումը մեծ տարածում ունեն: Սթրեսի դեմ պայքարի արդյունավետ եղանակներից մեկը, որքան էլ տարօրինակ թվա, սովորական զբոսանքն է այգում կամ անտառում, բնության գիրկ գնալը։

Թեկուզ կարճ ժամանակով խնդիրներից եւ անցուդարձից շեղվելու այս պարզ միջոցի կարեւորությունն ու հասանելիությունը ընդգծելու ցանկությունն է դրդել նախաձեռնողներին եւ ակտիվիստներին ամեն տարի նշել Զբոսանքի միջազգային օրը: Ընդ որում՝ հենց հունիսին, երբ գերակշռում է տաք արեւոտ եղանակը, որը նպաստում է մաքուր օդում զբոսանքներին: