Նոր օրենքի ընդունման պատճառով խոսքի ազատությունը Հայաստանում չպետք է տուժի, սակայն առնվազն հնարավորություն կստեղծվի զսպել ամենաթողությունը հանրային մուլտիպլեքսում: Այս մասին հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Աուդիովիզուալ մեդիաների մասին» օրենքի նախագծի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկմանն ասաց նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

Ըստ նրա՝ անընդունելի է, օրինակ, որպեսզի հանրային մուլտիպլեքսում ինչ-որալիքով հնչի, որ կորոնավիրուսը իբր գոյություն չունի եւ կարելի դիմակներ չկրել:

Բացի այդ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին առաջարկվում է լրացուցիչ լիազորություններ տրամադրել, որոնք կնպաստեն ոլորտում իրականացվող փոփոխություններին «նոր մրցակցային միջավայր ստեղծելու համար»: