Միացյալ Նահանգներում փողոցային բողոքների ալիքը COVID-19-ով վարակման դեպքերի աճի չի հանգեցրել, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նախնական հետազոտությունները:

Մինեսոտայում, որն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բռնկված բողոքի ակցիաների էպիկենտրոն էր դարձել, քաղաքային բժշկական հաստատություններում 3.2 հազար ցուցարար է թեստավորվել, եւ թեստերի միայն 1.8 տոկոսն է դրական արդյունք ցույց տվել: Երթերի եվս 85 հազար ցուցարար կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել բժշկական ծառայությունների սեփական մատակարարների մոտ: Այս ծմբում վարակվածների գործակիցն ավելի ցածր է՝ ընդամենը 0.99 տոկոս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նյու Յորքում, որի իշխանությունները բողոքի ցույցերի կապակցությամբ թեստավորումը հասանելի էին դարձրել բոլորի համար, վարակման գրանցված դեպքերի մակարդակը  յոթ օր անընդմեջ չի գերազանցում 3 տոկոսը: Հոսպիտալացման վիճակագրությունը նույնպես շարունակում է նվազել:

Սիեթլի եւ Չիկագոյի սանիտարական իշխանությունները նաեւ հայտնել են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ չեն գրանցել բողոքի ցույցերի պատճառով բողոքի ցույցերի պատճառով, սակայն շարունակել են հետեւել իրավիճակը: