Հաագայում արգելել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանափակումների դեմ բողոքի ակցիան, հաղորդում է AP-ը:
Քաղաքապետ Յոհան Ռեմկեսը հայտարարել է, որ սկզբնապես միջոցառմանը պետք է մասնակցեր 100 մարդ, սակայն ծրագրում փոփոխություններ են եղել, եւ փաստացի նրանց թիվը հասել է 10 000-ի: Նման մասշտաբով միջոցառումներն արգելված են մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Նա նշել է, որ միջոցառումը, որը պետք է անցկացվեր կիրակի Մալեվելդ պարկում, վտանգավոր իրավիճակ կստեղծի:





























